- Բույն էր դրել
2. Սողաց
3. Ծղրտացին
4. Հավաքվեցին
5. Շարժվում էր
6. Խուժեց
7. Շարժում էր
8. Շարոնակում էր
9. Հարծակվեց
10. Մոտրեցրեց
11. Բռնեց
12. Գործի դրեց
13. Գալարվեց
14. Ցած ընկավ
երեկո
երես
երկարականջ
երկիր
երկյուղ
ես
2. Սողաց
3. Ծղրտացին
4. Հավաքվեցին
5. Շարժվում էր
6. Խուժեց
7. Շարժում էր
8. Շարոնակում էր
9. Հարծակվեց
10. Մոտրեցրեց
11. Բռնեց
12. Գործի դրեց
13. Գալարվեց
14. Ցած ընկավ
երեկո
երես
երկարականջ
երկիր
երկյուղ
ես
Ես մաքրասեր եմ, ես կռվարար եմ և խաղասեր եմ։
Ինձ դուրեգալիս իմ կռվարարությունը։
Ես կուզեյ փոխել իմ մաքրասերություն։
Մարդկանց ջղայնացնում է իմ խաղասիրոթյուն։
Իմ մքրասիրոթյուն։
Այո։
Իմ մոտ չկա բնաորություն որը ես չոնեմ ու չեմ ուզոմ ոնենոլ։
Սառը ձյուն ։
Գույնավոր գարուն։
Գեղեցիկ տիկնիկ։
Խիստ տնորեն։
Բարի ձմեռ պապ։
Հոքատար մայրրիկ։
Տեքստային բնույթի հետաքրքրաշարժ խնդիրներ
Դասարանական և տնային առաջադրանքներ․
1․ Երեք արկղում կա 127կգ խնձոր։ Առաջին արկղում կա 12կգ-ով ավելի, քան երրորդում։ Երկրորդում կա 8կգ-ով պակաս, քան երրորդում։ Որքա՞ն խնձոր կա արկղերից յուրաքանչյուրում։
Լուծում։
2․ Երեք թվերի գումարը 5418 է։ Առաջին թիվը 333-ով մեծ է երրորդից։ Երկրորդ թիվը 444-ով փոքր է երրորդից։ Որո՞նք են այդ թվերը։
5418-333+444=5529
552913=1843
1843+333=2176
1843-444=1399
Պատ 2176,1399,1843
3․ Տատիկը գուլպաներ գործելու համար օգտագործեց 140մ թել՝ կապույտ, կարմիր և սպիտակ գույների։ Կապույտը 25մ-ով երկար էր կարմիրից։ Սպիտակը 14մ-ով կարճ էր կարմիրից։ Յուրաքանչյուր գույնից քանի՞ մետր թել է օգտագործել տատիկը։
140-25+14=129
129:9=43
43+25=68
43-14=29
Պատ 68,29,43
4․ Երեք թվերի գումարը 3456 է։ Առաջին թիվը 345-ով մեծ է երկրորդից, իսկ երկրորդը 612-ով փոքր է երրորդից։ Որո՞նք են այդ թվերը։
3456-345+612=3723
3723:3=1241
1241+345=1586
1241-612=629
Պատ 1586,629,1241
5․ Երեք պարկերում կա 135կգ ցորեն։ Առաջինում կա 15կգ-ով ավելի, քան երկրորդում , իսկ երկրորդում՝ 12կգ-ով պակաս, քան երրորդում։ Որքա՞ն ցորեն կա յուրաքանչյուր պարկում։
135-15+12=132
132:3=44
44+15=59
44-12=32
Պատ 59, 32, 44
6. Նռանեն գրում է «մաթեմատիկա» բառը՝ օրական մեկ տառ: Նա սկսում է գրել չորեքշաբթի օրը: Շաբաթվա ո՞ր օրը կավարտի այդ բառի գրությունը:
շաբադ
7. Մարթայի, Անուկայի, Էմիլիի տարիքների գումարը այժմ 12 է: Որքա՞ն կլինի նրանց տարիքների գումարը 3 տարի հետո:
12:3=4
8:2=4
7+7=14
21
8. Միքայելը փոքր է Դանիելից, Անին փոքր է Միքայելից։ Ո՞վ է նրանցից ամենամեծը։
Միքայելը
9. Զատիկը քանի՞ անգամ պետք է թեքվի աջ, որ նշված ճանապարհով հասնի թփին:
Ամենամեծ մայրցամաքը Եվրասիան է, որի մեջ մտնում են Եվրոպա և Ասիա աշխարհամասերը:
Սա միակ մայրցամաքն է, որը ողողվում է չորս օվկիանոսներով, հարավում` Հնդկական օվկիանոսով, հյուսիսում՝ Սառուցյալ օվկիանոսով, արևմուտքում` Ատլանտյան օվկիանոսով և արևելքում՝ Խաղաղ օվկիանոսով:
Եվրասիա մայրցամաքում կա 80-ից ավելի պետություն, որոնցից ամենափոքր պետությունը` Վատիկանն է, իսկ ամենամեծ պետությունը` Ռուսաստանի Դաշնությունը: Բնությունը բազմազան է. մի մասում շոգ է, և ձմեռ չի լինում, մյուսում` շատ ցուրտ: Հյուսիսում ապրում են փոկեր, բևեռային աղվես, հյուսիսային եղջերու: Ասիայում են ապրում ամենագեղեցիկ թռչունը` սիրամարգը, և հնդկական փիղը: Այստեղ թունավոր օձերի ու կապիկների տասնյակ տեսակներ կան: Այստեղ են գտնվում աշխարհի ամենաբարձր գագաթը` Ջոմոլունգման, և ամենախոր լիճը` Բայկալը:
Եվրոպա
Եվրոպան փոքր աշխարհամաս է, բայց այստեղ 40-ից ավել երկիր կա` ավելի քան 700 միլիոն բնակչությամբ: Այստեղ անապատ չկա, բայց նրա լանդշաֆտը շատ բազմազան է` բարձր լեռնաշղթաներ ու սառցապատ տունդրա, ապառաժե կղզիներ ու փարթամ արոտավայրեր:
Ասիա
Ամենամեծ աշխարհամասն է: Զբաղեցնում է ցամաքի մոտ 1/3 մասը: Այնտեղ կա 48 պետություն: Ավելի շատ մարդ է ապրում, քան որևէ այլ աշխարհամասում: Մայրցամաքը գտնվում է Հյուսիսային կիսագնդում:
Զարմանալի փաստեր
Վատիկանը տարածքով աշխարհի ամենափոքր պետությունն է: Վատիկանը Հռոմի պապի նստավայրն է:
Եվրոպայի յուրաքանչյուր պետություն ունի իր լեզուն, դրոշը և ազգային օրհներգը:
Պիզայի թեք աշտարակը ուղղաձիգ դիրքից շեղված է 4.5 մետրով:
Օլիմպիական խաղերի հայրենիքը Հին Հունաստանն է:
Փարիզի Էյֆելյան աշտարակը ժամանակակից աշխարհի հրաշալիքներից է:
Ռուսաստանը աշխարհի ամենամեծ պետությունն է և տարածվում է 2 աշխարհամասերում՝ Ասիայում և Եվրոպայում:
Աշխարհի ամենաբարձր լեռը՝ Ջոմոլունգման (Էվերեստը) 8848մ, գտնվում է Նեպալում:
Չինական մեծ պարիսպը մարդու ստեղծած ամենաերկար կառույցն է:
Չինաստանը և Հնդկաստանը աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող պետություններն են:
Թաջ Մահալը՝ Հնդկաստանում, աշխարհի ամենամեծ դամբարաններից մեկն է:
Եթե դիտենք աշխարհի քարտեզը, առաջին իսկ հայացքից կնկատենք, որ Երկրագնդի մակերևույթը բաժանված է ցամաքային և ջրային տարածքների: Երկրագնդի ցամաքի խոշորագույն տեղամասերը, որոնք շրջապատված են ծովերով ու օվկիանոսներով, կոչվում են մայրցամաքներ: Երկրագնդի վրա կա 6 մայրցամաք: Ամենամեծը Եվրասիան է, որի մեջ մտնում են Եվրոպա և Ասիա աշխարհամասերը, ուր գտնվում է նաև մեր հայրենիքը՝ Հայաստանը: Ափերը ողողվում են Հյուսիսային սառուցյալ, Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների ջրերով:
Մյուսներն են` Աֆրիկան, Հյուսիսային Ամերիկան, Հարավային Ամերիկան, հավերժական սառույցով ծածկված Անտարկտիդան և ամենափոքր մայրցամաքը՝ Ավստրալիան:
Մայրցամաքները շրջապատի կղզիների հետ միասին կոչվում են աշխարհամասեր: Դրանք նույնպես վեցն են՝ Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Ամերիկա, Ավստրալիա, Անտարկտիդա:
Միլիոնավոր տարիներ առաջ Հարավային Ամերիկան, Աֆրիկան, Ասիայի մի մասը, Ավստրալիան և Անտարկտիդան կազմել են մեկ մայրցամաք՝ Գոնդվանան:
Երկրի հարստությունները շատ են ու բազմապիսի: Դրանց շարքում ամենազարմանալին ու ամենաարժեքավորը հողն է: Դեռ վաղ ժամանակներում մարդը սկսել է մշակել հողը և իր կացարանի մոտ բույսեր է աճեցրել: Հողի մշակումը բերեց նաև գյուղատնտեսական գործիքների պատրաստմանը և կատարելագործմանը: Հողի մշակման շնորհիվ ծնվեց երկրաչափությունը, որի օգնությամբ մարդիկ սովորեցին հողակտորները բաժանել և ոռոգիչ ջրանցքներ անցկացնել: Հողն ամեն տարի մարդկությանը տալիս է միլիոնավոր տոննա ցորեն, որից ստանում են հաց: Ժողովրդի մեջ հողն անվանում են անսպառ գանձ, մարդու ամենամեծ հարստություն: Բայց հարուստ բերք ստանալու համար հողը պետք է սնուցել հանքային և օրգանական պարարտանյութերով: Հողը հաճախ ենթարկվում է քայքայման: Գարնանային հորդացումների և տեղատարափ անձրևների ջրերը դաշտերից քշում տանում են հազարավոր տոննա հողի բերրի շերտեր:
Հողի քայքայում է տեղի ունենում նաև այն ժամանակ, երբ ուժեղ քամին է քշում տանում հողի վերին շերտը, և բերրի հողերը վերածվում են անպտուղ տարածքների:
Բույսերն իրենց արմատներով հողը պահում են լվացումից ու քամուց: Հողը քայքայումից պաշտպանելու համար անտառներ են տնկում: Մյուս կողմից՝ բույսերն անընդհատ հողից սնունդ վերցնելով՝ պակասեցնում են նրա բերրիությունը: Որպեսզի հողի բերրիությունը պահպանվի, մարդիկ այն պարարտացնում են:
Հողը կարիք ունի մարդկանց մշտական հոգատարության, ուշադրության ու ջերմության: Հողի գլխավոր հատկանիշը բերրիությունն է՝ բերք տալու կարողությունը: Տարբեր վայրերում տարբեր հողատեսակներ կան: Տարբեր է նաև դրանց բերրիությունը:
Որքան շատ է հողում հումուսի քանակը, այնքան բերրի է հողը: Հումուսով հարուստ հողն ավելի մուգ գույն ունի: Այդպիսի հողն անվանում են սևահող: Որքան հողի գույնը բաց է, այնքան նրա մեջ եղած հումուսը քիչ է, այսինքն՝ ավելի քիչ սննդարար է բույսերի համար:
Երկրի վրա հողային տարածքներն այնքան էլ շատ չեն և գնալով ավելի են քչանում: Ուրեմն՝ պետք է պահպանենք այդ հարստությունը:
Հարցեր
1. Փորձենք պարզել, թե ինչի՞ց է կազմված հողը:
Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:
Հարցեր և առաջադրանքներ
1․ Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը.
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում:
Երբ քամի է լինում ծառերը շարժվում են, ջրվեժն ու առուն ավելի մեծ ուժգնությամբ են սկսում հոսել, թռչունները աշնանը չվում են տաք երկրներ և հենց այդ ձայներն էլ ծափերն են աշնան քամուն։
Գյուղացու մեկն ունենում է մի հիմար տղա՝ անունը Փիլոս: Մի օր, հանդից վերադառնալիս սա մի ասեղ է գտնում ճանապարհին, գցում է սայլի մեջ, որ բերի տուն: Ու, տուն հասնելով, մորն ուրախացնում է,թե քեզ համար ասեղ եմ բերել: Որքան փնտրում է՝ ասեղը չի գտնում սայլի մեջ:
Այդ ժամանակ մայրը հանդիմանում է նրան.
— Հիմա՛ր,- ասում է,-գտած ասեղը շորի կուրծքը կամ թևքը կխրեն, ոչ թե սայլի մեջ կգցեն:
— Լավ, մյուս անգամ էդպես կանեմ,- ասում է Փիլոսը:
Մյուս անգամ մի կատվի ձագ է գտնում.աշխատում է կրծքիւն ամրացնել ու դրա համար այնքա՜ն է չարչարում կատվին, խեղճը սատկում է:
Գալիս է մորը պատմում: Մայրն ասում է.
-Հիմա՛ր, կատվին «փիսի-փիսի» կանեն, ոչ թե էդպես…
-Լա՛վ, մյուս անգամ էդպես կանեմ:
Մի քանի օր հետո նապաստակ է պատահում: Փիլոսը սիրով «փիսի-փիսի» է կանչում: Եվ քանի նա կանչում է, նապաստակը հեռու է փախչում:
Գալիս է մորը պատմում, թե ինչպես է նապաստակը փախել:
-Ա՛յ,-ա՛յ-ա՛յ, ա՛յ,- ասում է մայրը,-նապաստակին փայտով ու հրացանով կխփեն, ոչ թե «փիսի-փիսի» կանեն:
-Եկող անգամ էդպես էլ կանեմ, մայրի՛կ:
Եկող անգամ լաց լինելով գալիս է տուն:
-Ի՞նչ է պատահել,-հարցնում է մայրը:
-Գնացի դաշտ, մի հորթ պատահեց, փայտով խփեցի, ոտը կոտրվեց, հնձվորները բռնեցին ծեծեցին ինձ:
-Ա՛յ,-ա՛յ-ա՛յ, ա՛յ,- ասում է մայրը: Հորթին փայտով չեն խփի, իսկ մարդի, հնձվորի պատահելիս՝ «բարի աջողում» կասեն:
-Լա՛վ, մայրի՛կ, մյուս անգամ էդպես կանեմ:
Մյուս անգամ հանդիպում է մի մեծ խումբ մարդկանց, որ մեռել էին տանում թաղելու:
-Բարի աջողո՜ւմ, բարի աջողո՜ւմ,- գոռում է Փիլոսը:
Մարդիկ բռնում են դրան՝ մի լավ ծեծում, և նա լալով գալիս է էլի մորը պատմում գլխով անցածը:
-Վա՜յ, տղա,- մեռելի պատահելիս՝ կտխրեն, լաց կլինեն, կասեն «աստուծով մխիթարվեք» :
— Լավ, եկող անգամ էդպես կանեմ,- խոստանում է Փիլոսը:
Մի քանի ժամանակ հետո գյուղով անցնելիս, տեսնում է հարսանիք, բակում մարդիկ, կանայք պարում են, ուրախանում:
Փիլոսը մոտենում է, ուրախության ու պարի տաք ժամանակը՝ գլխարկը վերցնում է ու բարձրաձայն լաց լինում.
-Աստուծով մխիթարվեք,-ասում է,-աստուծով մխիթարվեք…
Մարդիկ բռնում են դրան, մի լավ ծեծում ու հարսանիքից դուրս անում: Ճանապարհին պատահում է մի տերտերի.կարծում է՝ դա էլ է իրեն ծեծելու, հայհույ է անում, որ փախցնի:
Բայց տերտերը մոտենում, գավազանով խփում է դրան և ճանապարհը շարունակում:
Իսկ Փիլոսը գալիս է տուն ու բոլորը լալով պատմում է մորը.
-Վա՛յ, Փիլոս, վա՛յ,- ասում է մայրը: -Տերտեր տեսնելիս՝ գլխարկը կվերցնեն, կչոքեն և կասեն. «Օրհնի, տեր հայր»:
-Մյուս անգամ, մայրի՛կ, էդպես կանեմ:
Եվ շատ չի անցնում, մի օր Փիլոսը գնում է անտառ: Շատ է գնում անտառում, քիչ է գնում, մեկ էլ պատահում մի արջի:
Փիլոս, դու փիլո՜ս…
Արջին տեսնում է թե չէ՝ ծունկ է չոքում ու ասում.
-Օրհնի՜, տեր հայր, օրհնի՜…
Արջը թաթերով խփում է դրան, գցում գետին ու վրան նստում:
Փիլոսը վախից լռում է ու շունչը քաշում իրեն:
Արջը տեսնում է էլ ձայն-շունչ չկա, թողնում է հեռանում:
Իսկ Փիլոսը վեր է կենում ու մինչև տուն վազելը մեկ է անում:
Ու այդ օրվանից, ասում են, Փիլոսը խելոքացել է, էլ հիմարություններ չի անում:
2.Բացատրի՛ր հետևյալ բառերը, արտահայտությունները. գյուղացու մեկը, գլխով անցածը, պարի տաք ժամանակը, «հայ-հույ» անել, շունչը իրեն քաշել, վազելը մեկ անել, հանդ, հանդիմանել, գավազան:
Մաս 1
Գեղեցիկ է մեր մոլորակի բնությունը: Այդ գեղեցկությունը պայմանավորված է նաև բույսերով ու կենդանիներով: Բույսերն ու կենդանիները կարող են գոյություն ունենալ այն վայրերում, որտեղ դրանց կյանքի համար կան անհրաժեշտ պայմաններ, այսինքն՝ օդ, լույս, ջերմություն, հող, ջուր: Երկրի վրա գոյություն ունեն բազմազան ու բազմաթիվ բույսեր ու կենդանիներ: Դրա պատճառն այն է, որ բազմազան են Երկրի բնական պայմանները, մի տեղ միշտ տաք է, մյուս տեղում՝ ցուրտ: Կան բույսեր, որոնք աճում են միայն արևոտ վայրերում: Դրանք ջերմասեր և լուսասեր բույսեր են, օրինակ՝ արմավենին, ֆիկուսը: Կան նաև այնպիսիները, որոնք աճում են ստվերոտ, թույլ լուսավորվող վայրերում: Նման բույսերը ստվերասեր են, օրինակ՝ մամուռները: Որոշ բույսեր շատ խոնավություն են սիրում, այսինքն՝ խոնավասեր են, օրինակ՝ ուռենին, սենյակային բույսերից՝ «բամբասանքը»: Բույսեր էլ կան, որոնք աճում են գրեթե «անջուր» անապատներում: Դրանք չորադիմացկուն բույսեր են, օրինակ՝ ուղտափուշը, օշինդրը: Բույսերի մի խումբ էլ ուղղակի աճում է ջրում, որովհետև շատ ջուր է սիրում, օրինակ՝ ջրաշուշանը:
Մաս 2
Երկրի վրա խիստ բազմազան են նաև կենդանիների կյանքի պայմանները: Կան կենդանիներ, որոնք ապրում են խիստ շոգ ու «անջուր» անապատներում, օրինակ՝ որոշ օձեր, մողեսներ, կարիճներ: Որոշ կենդանիներ էլ ապրում են խիստ ցուրտ՝ սառնամանիքային պայմաններում, սառույցների մեջ (պինգվինը, սպիտակ արջը) կամ հենց ջրում (ձկները. կետերը, դելֆինները): Բույսերն ու կենդանիները կազմում են Երկրի կենդանի բնությունը: Աճելու համար բույսը հողից վերցնում է ջուր, հանքային աղեր, օդից՝ թթվածին, ածխաթթու գազ, Արեգակից՝ լույս ու ջերմություն: Սնվելով այն աճում է, զարգանում և բազմանում: Բույսը բազմանում է սերմերով, սերմն ընկնում է հողի մեջ, ծլում է, և գոյանում է մայր բույսի նման նոր բույս: Կենդանիները ևս սնվում են, աճում, զարգանում և բազմանում: Օրինակ՝ ծնվելուց հետո շան ձագին սկզբում կերակրում է մայրը, իսկ հետո նա ինքնուրույն կեր է հայթայթում, մեծանում, և գալիս է մի պահ, երբ ինքն է ձագեր ունենում: Փոփոխություններ տեղի են ունենում նաև անկենդան բնության տարրերի հետ: Օրինակ՝ ապարը ժամանակի ընթացքում արևի, ջրի, քամու և կենդանի էակների ազդեցությամբ քայքայվում է և հետագայում վերածվում հողի:
Կարդա՛ Կոմիտասի «Աշուն գիշեր» բանաստեղծությունը և կատարի՛ր առաջադրանքները։
Ձյունիկ լուսին
Սարի ուսին,
Դեղին — կարմիր շաղալեն,
Ալիք — ալիք խաղալեն,
Ծովի ծոցին՝
Ալ ժապավեն
Տվել բոցին։
Ծառեր, հողմեր,
Ամեն կողմեր,
Թռչուն դառել երգելով,
Հեռու — հեռու հերկելով,
Երան — երան
Թռչելով
Օդի վրան:
3․ Կարմիրով գրված բառերը, արտահայտությունները դո՛ւրս գրի ր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ ր:4
Շաղալեն – բարակ անձրև գալ,
հերկելով – փոխաբերական իմաստով դա, Վարած, հողի, նման
Երան – թեթև՝ բարակ քամի։
4. Կապույտով գրված բառերը դո՛ւրս գրիր, ապա գրի՛ ր այդ բառերի հոմանիշները:
Ալ – տե՛ս Էլ
հողմեր – դա ոժեղ քամինե
Ձյոնիկ – մանրափաթիլ ձյուն