Ոսկե աշուն

-Տատիկ, իսկ իչո՞ւ են տերևները թափվում։

-Որովհետև ծառերը պատրաստվում են ձմեռվա քնին։

-Իսկ ո՞ւր են գնում թռչունները։

-Նրանք չվում են այնտեղ, ուր տաք է, որ չսառեն ձմռանը։

-Իսկ մարդիկ ինչու չեն գնում ձմռանը։

-Որովհետև մարդիկ կառուցել են տաքուկ տներ և սովորել են տաքուկ հագուստներ կարել ու կրել։

Սա իմ աշնանային ֆոտո-ցուցահանդեսն է։

Մկների ժողովը

Մկների ժողովը
Աթաբեկ Խնկոյան
Սով էր, սով էր մկստան,
Կատվի ձեռքից լկստան
Գզիրն ընկավ դռնեդո´ւռ
Էլ չթողեց տուն-կտուր
Ջահել ահել գեղովի,
Կանչեց, բերեց ժողովի՝
Թէ ինչ անեն, որ կատվեն
Մի հնարքով ազատվեն:
Եկան գյուղի ջոջերը
Երկար բարակ պոչերը,
Մասնակցեցին խորհրդին,
Մի մուկ խոսեց իր հերթին,

Լսե´ք, մկներ, ցեղակից,
Չունեմ որդի, կողակից,
Ես մի անտեր ծերուկ եմ,
Բայց պատվավոր մի մուկ եմ.
Պակսեց ուժը իմ ոտի,
Պետք է մեռնեմ անոթի
Սովն է չոքել դռանը,
Ախ, մռռանը, մռռանը,
Վեր է ընկել, մառանը,
Ինչքան ասես նազ անի,
Ստից սատկի, տազ անի,
Մուկ տեսնելիս, վազ անի,
Գլխից բռնի, կախ անի,
Թաթովը տա, խաղ անի,
Ուտի, քեֆը չաղ անի,
Էսպես զուլում ու կրակ,
Դեռ աչքերն էլ ջուխտ ճրագ:
Բայց թե ազնիվ մեր ցեղը
Կորչելու չէ զուր տեղը…
Ա՜յ բերել եմ ես մի զանգ,
Ծափ, ծլնգոց,
Մեջը զնգոց.
Կատվի վզից մենք կախ տանք,
Որ ինչքան էլ օրորա,
Որ ինչքան էլ շորորա,
Ստից սատկի, տազ անի,
Գալն իմանանք գազանի:
Է´, զանգը ո՞վ կախ անի.

Ալո դո´ւ:

Ալո՞ն տանի:

Բալո դո´ւ :

Բալո՞ն կախէ:

Չստո, դո´ւ:

Չստոն կաղ է :

Մստո, դո´ւ:

Մստոն կարճ է:

Փստո, դո´ւ:

Էդ էլ խի՞ղճ է:

Համբո, դո´ւ:

Ես տկար եմ:

Չամբո, դո´ւ:

Ասենք տարա,
Բա որ կատուն գա ինձ վրա՞:

Բտոն, Խտոն թող մեկից
Բռնեն կատվի քամակից:

Ի՞նչ է խոսում չոր գանգը,
Լավ է դու տար էդ զանգը,
Էլ ի՞նչ Բտո, ի՞նչ ֆստան,-
Ճստաց Բտոն ճստճստան:

Լռի´, հանդուգն
Կոտորվե´ք դուք,
Վախկոտներիդ ես թաղեմ,
Ճա՞ռ ասեմ, թէ՞ զանգ կախեմ,-
Գոչեց ջոջը,
Քաշեց պոչը:
Հարցեր և առաջադրանքներ

1․Բառարանի օգնությամբ բացատրի՛ր տրված բառերն ու արտահայտությունները:
Լկստան —երես առած
գզիր —կատարածու
ահել —ծեր
ջոկ —առանձին
հնարք — ֆոկուս
կողակից —ընկեր
անոթի —սոված
զուլում —դաժան
տկար —նվազ
հանդուգն — անխոհեմ
պոչը քաշել —վախենալ

2․Փորձի՛ր ինքդ բացատրել։
սովն է չոքել դռանը — սովն է տիրել
ցավն էլ ունի իր դեղը —ամեն բան բուժում ունի
չոր գանգ — զանգ

3․Կատվի մասին պատմի՛ր։

Խորամանկ, մուկ սիրող, ալարկոտ, ժիր

4․Նկարագրի՛ր Մկստանը և նկարի՛ր (փողոցները,տները,լույսերը․․․ )։

Մկստանը դա մկների քաղաքն էր, որը քիփլիկ փողոցներով տաքուկ ու հարմարավետ էր։

5․Կատուն ամեն ինչ լսել էր և գլուխ գովելով իր ընկերների մոտ պատմում էր այդ
ժողովի մասին։

Ինձնից շատ են վախենում, գիտեն, որ իմ դեմ խաղ չկա։
6․Գիտե՞ք, որ մկները ժողով էին արել, որ …

Որոշեն թե ինչպես առնել կատվի դեմը։

Այց Կոմիտասի տուն թանգարան

Այսօր մենք դասարանցիներիս հետ այցելել ենք Կոմիտասի թանգարան։ Այնտեղ շատ հետաքրքիր էր և ուսուցողական էր։ Մենք նկարել ենք, շրջել ենք ու նայել ենք նկարներ։ Տեսել ենք Կոմիտասի դաշնամուրը։ Ինձ շատ է դուր եկել այսօրվա ճամփորդությունը և ես հաճույքով էլի կգնամ այդպիսի հետաքրքիր տեղեր։

Գեղեցիկ Սրբուհի

Լինում է չի լինում մի աղջիկ է լինում։ Էս աղջիկա անուն Սրբուհի է լինում։ Մի օր էլ նա սկսում է աշխատել Հյուսիսային դպրոցում ։Նա շատ գեղեցիկ է և բարի , ավելի լավ դասատու չեմ տեսել։ Նա 22 տարեկան է, նաև սիրում է բաց կապույտ գույն և մեզ։

  1. Տեքստից առանձնացրո՛ւ ի՞նչ, ինչե՞ր, ինչպիսի՞ հարցերին պատասխանող բառեր և
    գրի՛ր համապատասխան սյունակում.
    Ի՞նչ Ինչե՞ր Ինչպիսի՞
    14
    Վայր ընկնող աստղեր
    (տեղեկատվական)
    Բոլորն էլ սիրում են անամպ, խաղաղ երեկոներին դիտել երկինքը, զմայլվել մութ գիշերով,
    աստղերով և արծաթափայլ լուսնով: Բայց… սա ի՞նչ է: Հրավառ մի կետ գիծ քաշեց երկնքում
    և մարեց: «Աստղ ընկավ»,-ասում են տեսնողները:
    Ա՞ստղ…Ո՛չ, դա ինչ-որ ուրիշ բան է, քանի որ աստղերը չեն ընկնում: Դրանք տիեզերական
    տարածության մեջ շարժվող տարբեր չափի քարեր են, որոնք ձգվելով Երկրի կողմից, շատ
    մեծ արագությամբ մտնում են մթնոլորտ և այրվում: Այդ այրման կարճատև բռնկումն էլ մենք
    տեսնում ենք և ասում. «Աստղ ընկավ»:
    Երկնային այս փոքրիկ «հյուրերը», որոնք այրվում են ինչ-որ տեղ՝ Երկրից շատ բարձր,
    կոչվում են ասուպներ, երկնաքարեր:
    Հատկապես օգոստոս-նոյեմբեր ամիսներին Արեգակի շուրջը պտտվելիս Երկիրը
    հանդիպում է տիեզերական շատ քարերի: Ահա թե ինչու այդ ժամանակ հաճախ կարելի է
    երկնքում տեսնել հրեղեն բռնկումներ:
    Միշտ պետք է հիշել. դրանք աստղեր չեն, աստղերը երբեք վայր չեն ընկնում: Դրանք
    տիեզերական քարեր են, որոնք, մեծ արագությամբ անցնելով երկրագնդի մթնոլորտային
    շերտով, շփվում են օդի հետ, բռնկվում և մարում: Երբեմն հատուկենտ խոշոր
    երկնաքարերի, այնուամենայնիվ, հաջողվում է անցնել մթնոլորտի միջով և ընկնել Երկրի
    վրա:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դուրս գրի՛ր այն տեղեկությունը, որը տեքստից իմացար:

Ամեն օր Արևը դուրս է գալիս, ու լույսը բացվում է, իսկ երբ մայր է մտնում, օրը մթնում է:Իրականում մեր երկրագունդը պտտվում է Արևի շուրջը, և Արեգակն է լուսավորում Երկիրը:Արևը նաև տաքություն է տալիս մեզ: Այն շիկացած գունդ է. նրա վրա ամեն ինչ հալվածեռում է: Եթե Արեգակը չլինի, Երկրի վրա ամեն ինչ կսառչի: Ե՛վ բույսերը, և՛ կենդանիները,և՛ մարդիկ չեն կարողանա ապրել առանց լույսի և ջերմության, ինչպես և` առանց օդի:Ուրեմն առանց Արևի Երկրի վրա չի կարող կյանք լինել:15Երբ մեզ մոտ մութ է, Արեգակը երկրագնդի հակառակ կողմն է լուսավորում: Բայց այդժամանակ իր լույսը տալիս է լուսնին, Լուսինն էլ փոխանցում (անդրադարձնում) է մեզ, ևգիշերը սարսափելի խավար չի լինում:Հարցեր և առաջադրանքներ

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Գրի՛ր հոմանիշ բառեր.
    Արեգակ -արև
    Ջերմություն -տաքյցուն
    Խավար -մթություն
  3. Գիշերը երկնքում ի՞նչ ես տեսնում; Գիշեր ես տեսնում եմ աստխեր ու լուսին։
  4. Լուսինը երկնքում ի՞նչ է անում: Լուսին երկնքում վայլումե։
  5. Աստղերը երկնքում ի՞նչ են անում: Նրանք բրնոցիյեն խաղում
  6. Շարունակի՛ր.
    Իրականում մեր երկրագունդը պտտվում է արևի շուրջ
    Եթե Արեգակը չլինի, մեր մոլորակ չիլինի
    Երբ մեզ մոտ մութ է, նրանց մոտ լույսե

Կաքավ

Կաքավներ՝ հավանմանների կարգի փասիանների ընտանիքի թռչուններ։ Առավել տարածված են սպիտակ, անապատային, տունդրային, մոխրագույն կաքավները և քարակաքավը։ Վերջին 2 տեսակները հանդիպում են նաև Հայաստանի շատ վայրերում։ Մոխրագույն կաքավը նստակյաց է, տարածված։ Հիմնականում հանդիպում է լեռնատափաստաններում, քարակույտերի և թփուտների մեջ։ Մարմնի երկարությունը 29-31 սմ է, կենդանի զանգվածը՝ 350-600 գ։ Արտաքինից նման է լորի։ Մարմինը վերևից մոխրադարչնագույն է, ներքևից՝ մոխրագույն։ Փորին կա սևավուն բիծ։ Հաճախ բնադրում են խոտառատ դաշտերում և ցանքատարածքների եզրամասերում։ Դնում են 10-20 ձու։ Թխսակալում է էգը 24-25 օր։ Աղվամազոտ ձագերի գույնը շրջապատից գրեթե չի տարբերվում։ Կաքավներն ապրում են զույգերով, իսկ ուշ աշնանը կազմում են ոչ մեծ երամներ և աստիճանաբար շարժվում դեպի ձմեռանոցներ։