Լուսին

Միջին հեռավորությունը Երկրից 384.000 կմ է:Տրամագիծը 3.476 կմ է:Զանգվածը Երկրի զանգվածի 0,0123 մասն է:Ծանրության ուժը Լուսնի վրա կազմում է Երկրի ծանրության ուժի 0,165 մասը:Ջերմաստիճանը Լուսնի մակերևույթին փոխվում է +1200 C-ից (ցերեկը) մինչև -1630 C(գիշերը):Նորալուսինների միջև ընկած ժամանակը (լուսնային ամսի տևողությունը) 29,53 օր է:Լուսինը Երկրին ամենամոտ երկնային մարմինն է և նրա բնական արբանյակը: Լուսինը ձգված շրջանագծով՝ էլիպսով, պտտվում է Երկրի շուրջը, նրա հետ միասին` նաև Արեգակի շուրջը: Երկրի և Լուսնի միջև հեռավորությունը 384.400 կմ է: Լուսինը սեփական լույս չունի և անդրադարձնում է Արեգակի ճառագայթները: Լուսինն անհամեմատ ավելի փոքր է Երկրից, տրամագծով` գրեթե 4 (տրամագիծը՝ 3.476 կմ), ծավալով՝ 49 անգամ: Նրա զանգվածը հավասար է Երկրի զանգվածի 0,0123 մասին, այսինքն` Երկրի նյութից հնարավոր կլիներ պատրաստել 81 այնպիսի գնդեր, որոնցից յուրաքանչյուրը կկշռեր Լուսնի չափ: Լուսինը կազմված է քարապարներից, և Երկրից անզեն աչքով դիտողն այդ արբանյակի վրա միշտ տեսնում է նույն գորշ բծերը, որովհետև Լուսինը դեպի Երկիրն է ուղղված շարունակ նույն կողմով: Դա պայմանավորված է Լուսնի` իր առանցքի և Երկրի շուրջը պտտվելու ժամանակահատվածների հավասարությամբ՝ 27,33 օր: Այս պարբերության ընթացքում Երկրից դիտվող Լուսնի տեսքը փոխվում է բարակ կիսալուսնից՝ եղջյուրից (մահիկ), մինչև լուսարձակող լրիվ սկավառակը (լիալուսին) և ընդհակառակը: Եթե Լուսինը գտնվում է Արագակի ու Երկրի միջև, ապա մենք այն առհասարակ չենք տեսնում. սկսվում է նորալուսինը: Նորալուսինների միջև եղած պարբերությունը 29,53 օր է: Նորալուսնի ժամանակ Լուսինը երբեմն հայտնվում է Երկրի ու Արեգակի միջև և  ծածկում է Արեգակը. տեղի է ունենում Արեգակի խավարում: Իսկ երբ լիալուսնի ժամանակ Երկիրը հայտնվում է Արեգակի ու Լուսնի միջև և ստվեր է գցում Լուսնի վրա, ապա տեղի է ունենում Լուսնի խավարում:Լուսինը բացարձակ անկենդան է, զուրկ` օդից ու ջրից: Նրա մակերևույթի ջերմաստիճանը ցերեկը հասնում է մինչև +120օC-ի, իսկ գիշերը՝ մինչև -163օC-ի:

Լուսնի մակերևույթը գրեթե ամբողջությամբ պատված է խառնարաններով, որոնց մեծ մասն առաջացել է, երբ միջմոլորակային տարածությունից նրա վրա են ընկել քարե կամ մետաղե երկնային մարմիններ՝ երկնաքարեր:Լուսնի վրա ծանրության ուժը 6 անգամ ավելի փոքր է, քան Երկրի վրա: Լուսինը կանոնավորապես ուսումնասիրել են տիեզերական ինքնաշխատ սարքերով: Կազմված է նաև Լուսնի չերևացող երեսի քարտեզը: Լուսինն առաջին երկնային մարմինն է, որի վրա 1969թ-ին ոտք դրեց մարդը՝ ամերիկացի աստղագնացներ Ն. Արմսթրոնգը և Է. Օլդրինը:

Մաթեմատիկայի ֆլեշմոբ

1. Երեք կարմիր և մեկ սև ուլունքները  քանի՞ ձևով կարող ենք թելի վրա շարել:

4:

2. Ոզնին և սկյուռը  ձմեռվա համար սունկ էին հավաքում, ընդ որում, ամեն մեկն իր պարանի վրայից (տե՛ս նկարը):  Յուրաքանչյուրը քանի՞ սունկ հավաքեց:

Սկուռիկ-10, ոզնի-8:

3.Արմանը ճիշտ լուծեց 2 խնդիր, Հայկը՝ 3, իսկ Լիլին՝ 5 խնդիր: Յուրաքանչյուր ճիշտ լուծած խնդրի համար նրանք ստացան նույն քանակի կոնֆետներ: Երեխաները միասին հավաքեցին 20 կոնֆետ: Քանի՞ կոնֆետ ստացավ նրանցից յուրաքանչյուրը:

Արմանը-4, Հայկը-6, Լիլին-10:

4. Ստեփանը 10, 7, 9, 3, 13, 5, 15 թվերը դասավորեց  աճման կարգով։ Ո՞ր թիվը եղավ մեջտեղում:

9:

5. Քանի՞ տարբեր թվանշաններ կարելի է գրել աստղանիշի փոխարեն, որ ստացված  երկնիշ թիվը մեծ լինի 43-ից:

6:

6. Արշավի ժամանակ Թեղենիս լեռ բարձրացան երկու անգամ ավելի շատ սովորող, քան Արտենի լեռ: Երբ 8 սովորող էլ միացավ Արտենի լեռ բարձրացողներին, բարձունք հաղթահարողների թիվը հավասարվեց: Քանի՞ սովորող է բարձրացել Թեղենիս:

16:

7. Վեց շրջան շարված է եռանկյունու տեսքով (տե՛ս նկարը)։  Նվազագույնը քանի՞ շրջան պետք է տեղաշարժել, որ ստացվի  աջ կողմի նկարը:

2:

8. Կարմիր, ոսկեգույն, կանաչ ձկները  լողում էին երեք տարբեր ջրավազաններում: Կարմիր ձուկը  լողում էր ո՛չ շրջանաձև, ո՛չ էլ եռանկյունաձև ջրավազանում: Ոսկեգույն ձուկը  լողում էր ո՛չ քառակուսի , ո՛չ էլ եռանկյունաձև ջրավազանում: Ո՞ր ջրավազանում էր լողում կանաչ ձուկը:

Եռանկյունաձև:

9. Կարենը 4 խնձոր ավելի ունի, քան Նանեն: Կարենը  քանի՞ խնձոր պետք է տա Նանեին, որպեսզի ունենան հավասար քանակությամբ խնձորներ:

2:

10. Նարեն ամեն օր  ուտում է երեք անգամ: Քանի՞ անգամ  նա կուտի երկու շաբաթվա ընթացքում: 

42