Երազանքներ իրականացնող աթոռը

Գայանե Աբտոյան

Ամառվա սովորական տաք ու արևոտ մի օր Ամելին որոշեց կարգի բերել տունն ու այս անգամ նաև՝ կտուրի փոքրիկ խորդանոցը։ Ամելին սկսեց փորփրել պահարաններն ու դարակները, դասավորել ամեն բան իր տեղում, մի քանի բան տեղերով փոխեց, հավաքեց գորգերը։ Մինչև արևի մայր մտնելն Ամելին շնչակտուր ավարտեց տան բոլոր գործերը։ Նա շատ էր հոգնել, բայց քանի որ որոշել էր մաքրել ու դասավորել նաև խորդանոցը, նստեց մի փոքր հանգստանա, որպեսզի  շարունակի։

Ամելին ուժասպառ նստեց աթոռին, հենվեց աթոռի հարմար մեջքին ու ինքն իրեն շշնջաց․

– Երանի՜ խորդանոցն ինքն իրեն հավաքեր ու դասավորեր։

Հենց այդ պահին ինչ որ կախարդանքով կտուրից լսվեցին անտեսանելի քայլերի ձայներ, աղմուկ և աշխուժություն։

Ամելին վազեց վերև ու տեսավ թե ինչպես է խորդանոցում եռում մաքրության գործը։

Աղջիկը խառնվեց իրար ու չհասկացավ թե ինչ տեղի ունեցավ։ Նա կարծեց, որ երազ է տեսնում։ Մի քանի րոպե անց Ամելին սկսեց մտածել, որ իր միտքը կախարդական է և արագ մտածեց․

– Երանի՜ հենց հիմա թարմ թխած տորթ հայտնվեր հյուրասենյակում։

Նա իսկույն վազեց հյուրասենյակ, բայց ցավոք տորթ չկար։ Ամելին տխրեց։

Նա նորից նստեց աթոռին ու ասաց․

– Երանի՜ իմ բոլոր մտքերը կախարդական ուժով իրականություն դառնային միշտ։

Ամելին ոչինչ չնկատեց, տարօրինակ ոչինչ տեղի չունեցավ, բայց այդ օրվանից նրա բոլոր ցանկությունները կախարդական կերպով իրականանում էին։ Նա երբեք այդպես էլ չիմացավ, որ իրեն այդ ուժը տվեց իր աշխատասիրությունն ու երազանքներ իրականացնող աթոռը։

Արտասովոր եղջերուն

Ռուդոլֆ Էրիխ Ռասպե

(«Մյունծհաուզենի արկածները» գրքից)

Ասենք ինձ հետ ավելի հրաշք բաներ են պատահել:

Գնում եմ մի անգամ անտառով և անուշ անում ճանապարհին գնած քաղցր բալը:

Հանկարծ մի եղջերու դուրս եկավ: Ամրակազմ, գեղեցիկ, ճյուղավոր պոզերով մի եղջերու:

Իսկ ինձ մոտ՝ ոչ մի գնդակ:

Եղջերուն հանգիստ կանգնել, նայում էր ինձ. Կարծես գիտեր, որ հրացանս դատարկ է:

Բախտիցս մոտս մի քանի բալ էր մնացել, և ես հրացանս բալի կորիզով լցրի: Այո՛, այո՛, մի ծիծաղեք: Հրացանս լցրի սովորական կորիզով:

Հրացանը թնդաց, բայց եղջերուն միայն գլուխը թափահարեց:

Կորիզը կպավ ճակատին և ոչ մի վնաս չտվեց: Մի վայրկյանում նա անհետացավ թավ անտառում: Ես շատ ափսոսացի, որ այդպիսի գեղեցիկ կենդանուն ձեռիցս բաց թողի: Մի տարի հետո ես նորից որսի էի գնացել: Իհարկե, այդ ժամանակ ես բալի կորիզի պատմությունը բոլորովին մոռացել էի:

Ինչպե՜ս զարմացա, երբ անտառի խորքից ուղիղ դեմս դուրս եկավ մի հրաշալի եղջերու՝ պոզերի արանքին մի մեծ բալենի: Հավատացեք, որ շատ հրաշալի էր. ամրակազմ եղջերու՝ գլխին մի մեծ ծառ:

Իսկույն գլխի ընկա, որ այդ ծառը բուսնել է բալի այն փոքրիկ կորիզից, որով անցյալ տարի ես հրացանս լցրել և արձակել էի եղջերվի վրա:

Այս անգամ գնդակի պակասություն չունեի: Նշան բռնեցի, արձակեցի, և եղջերուն անկենդան գետնին ընկավ:

Այդպիսով, մի զարկից միանգամից ստացա և՛ տապակած միս, և՛ բալի կոմպոտ, որովհետև ծառը ծածկված էր խոշոր, հասուն բալերով:

Պետք է խոստովանեմ, որ այլևս այդպիսի համեղ բալ էլ կյանքումս չեմ կերել:

Հարցեր և առաջադրանքներ

1. Բառարանի օգնությամբ գտի՛ր տրված բառերի հոմանիշ (նույն իմաստ) բառերը:

Հրաշք -զաչմանալի

Ճանապարհ -ճանփա

Իսկույն -անմիջապես

Ամուր -պինդ

Բուսնել -աճել

Խոշոր -մեծ

2. Առանձնացրո՛ւ եղջերվին նկարագրող նախադասությունը:

 Ամրակազմ, գեղեցիկ, ճյուղավոր պոզերով մի եղջերու:

3. Եղջերվի մասին 5-7 փաստ առանձնացրո՛ւ և որևէ ձևով (ռադիոնյութ, տեսանյութ,

սալիկահանդես) ներկայացրո՛ւ բլոգումդ:

  1. Վոլգա, Դոն և ավելի փոքր գետերի ափերը ցրված են եղնիկի ոսկորներով: Հին որսորդները զանգվածային որս էին կազմակերպում ՝ եղնիկների ամբողջ հոտերը ձորեր քշելով կամ կենդանիներին ստիպելով ցած նետվել ժայռից: Ավելին, դատելով ոսկորների քանակից, եղջերուների այդպիսի զանգվածային ոչնչացումը նույն տեղում բազմիցս իրականացվել է: Միևնույն ժամանակ, դրանք չեն ազդել եղնիկների սովորությունների վրա. Կենդանիները դեռ հեշտությամբ թափվում են հսկվող նախիրների մեջ:

2. Դանիայում, Շվեդիայում և Կարելյան թերակղզում կատարված պեղումները ցույց են տալիս, որ առնվազն 4000 տարի առաջ մարդիկ կամ հյուսիսային եղջերու են բուծել պարսպապատ տարածքներում կամ նախիրի մի մասը պահել դրանց վրա ՝ հետագա օգտագործման համար: Քարերի վրա պահպանվել են գծանկարներ, որոնցում եղջերուները հստակ տեղակայված են ինչ-որ մուրճի կամ ցանկապատի ետևում:

3. հյուսիսային եղջերուների կաթը շատ առողջ և սննդարար արտադրանք է: Fatարպի պարունակության առումով այն համեմատելի է պաստերիզացված կրեմի հետ, և այդ ճարպը լավ կլանված է մարդու մարմնի կողմից: Հյուսիսային եղջերու կաթում կա նաև մեծ քանակությամբ կալցիում: Հյուսիսային եղջերու կաթի կարագը համով և հյուսվածքով նման է կովի կաթի գիհին: Norwegianամանակակից նորվեգական շվեդական լապպիշյան հյուսիսային եղջերուների հովիվները միանգամից առանձնացնում են հորթերը մորից և կերակրում այծի կաթով. Հյուսիսային եղջերուներն ավելի թանկ են: Այդ նպատակով այծերը բուծվում են եղնիկների կողքին:

4. Ռուսաստանում եղնիկների ընտելացումը սկսվեց, ամենայն հավանականությամբ, Հյուսիսային Ուրալից: Գոյություն ունեն հյուսիսային եղջերուների միգրացիոն երթուղիներ և բավարար նյութ ՝ գրավված կենդանիների համար գրիչներ կառուցելու համար: Դեպի հյուսիս և արևելք շատ ավելի քիչ բուսականություն կա, ուստի զանգվածային ընտելացումը գրեթե անհնար էր:

5. Հյուսիսային եղջերուների բուծումը ի սկզբանե տորթ էր. Հյուսիսային եղջերուները ծառայում էին որպես ձիերի անալոգ ավելի հարավային լայնություններում: Երբ սկսվեց ռուսական էքսպանսիան դեպի հյուսիս-արևելք, Նենեթսը օգտագործում էր ընտելացված եղջերուներին միայն որպես զորակոչ, ընդ որում ՝ մարդիկ ձիով էին հեծնում և փաթեթներով ապրանք էին տեղափոխում: Երբ եղնիկը գաղթում էր դեպի արեւելք, բուսականության քանակը, որը եղջերու համար կերակուր էր ծառայում, պակասում էր: Աստիճանաբար ցեղը սկսեց կրճատվել, և մարդիկ ստիպված եղան հրաժարվել ձիավարելուց և հյուսիսային եղջերուները սանձել սահնակներին:

4. Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություններ ստանաս:

Եղջերուն  թափահարեց գլուխը բայց հրացան թնդաց

Եղջերուն բռնեցի արձակեցի նշան ընկավ գետին։

5. Ի՞նչ ես կարծում, որսորդությունը, կենդանիներին սպանելը լա՞վ բան է:

Ես կարում եմ որ դա վատե նույնիս որ կենդանին վայրի է։

6. Շարունակի՛ր հորինել:

Մի օր արթնացա ու տեսա, որ մահճակալս թռել ու անտառի դիմաց է ինձ կանգնեցրել։

Ես մտածեցի որ ինձ այդ ամեն  թվում  է ես աչքերս մաքրեցի, և հասկացա որ այդ ամեն ինձ չի թվում։

Թռչող կղզի

ՄԻ անգամ ես գնում էի կղզի երբ հասա կղզի ես նկատեց որ ամենինջը թռչում է, և հարցրեցի իրենց կղզու թագավորին -Ին՞չու է աենինջ օդում, թագավոր ասաց- Ես ել չգիտեմ մտածում եմ որ սկսել է երկրաշարժ, -Ինչեք խոսում ամենինջը օդում է ոչթե շաչժվում է։ Ես գնացի տուն և ամենիջ պատմեցի իմ մայրիկին։

Փոթորիկ

Ռուդոլֆ Էրիխ Ռասպե

(«Մյունծհաուզենի արկածները» գրքից)

Բայց դուք մի կարծեք, խնդրեմ, որ ես միայն անտառներում ու դաշտերում եմ ճանապարհորդել։ Ո՜չ, ես շատ անգամ լողացել եմ նաև ծովերի և օվկիանոսների վրայով, և ինձ հետ այնպիսի արկածներ են պատահել, որ ոչ ոքի հետ չեն պատահել։

Մի անգամ մի մեծ նավով Հնդկաստան էինք գնում։ Եղանակը հրաշալի էր։ Բայց երբ մի ինչ-որ կղզու մոտ խարիսխ գցեցինք, ուժեղ փոթորիկ բարձրացավ։

Փոթորիկն այնքան ուժեղ էր, որ կղզուց մի քանի հազար (այո, մի քանի հազար) ծառ պոկեց և ուղիղ դեպի ամպերը վեր հանեց։ Հարյուրավոր փութ կշռող հսկա ծառերն այնքան էին բարձրացել, որ գետնից նայելիս՝ բմբուլի չափ էին թվում։

Բայց հենց որ փոթորիկը վերջացավ, յուրաքանչյուր ծառ իր առաջվա տեղն ընկավ և իսկույն արմատներ գցեց այնպես, որ կղզու վրա փոթորկից ոչ մի հետք չմնաց։

Զարմանալի ծառեր են, այնպես չէ՞։

Ասենք մի ծառ բոլորովին չվերադարձավ։

Բանն այն է, որ, երբ այդ ծառը վեր թռավ, նրա ճյուղերի վրա գտնվում էր մի չքավոր գյուղացի իր կնոջ հետ։ Ինչո՞ւ էին նրանք ծառը բարձրացել։ Շատ պարզ՝ որ վարունգ քաղեն, որովհետև այդ երկրում վարունգը ծառի վրա է աճում։

Այդ կղզու բնակիչները ամեն բանից շատ վարունգ են սիրում և ուրիշ ոչինչ չեն ուտում, վարունգը նրանց միակ կերակուրն է։

Խեղճ գյուղացիները, փոթորկից բռնված, ստիպված էին ամպերի տակ օդային ճանապարհորդություն կատարել։

Երբ փոթորիկը հանդարտվեց, ծառն սկսեց իջնել։ Գյուղացին և գեղջկուհին շատ չաղ էին. նրանք իրենց ծանրությամբ ծառը թեքեցին և ընկան ոչ թե այնտեղ, ուր առաջ այդ ծառը աճում էր, այլ ուրիշ տեղ՝ այդ երկրի թագավորի վրա և, բարեբախտաբար, այն մժեղի նման տրորեց նրան։

― Բարեբախտաբա՞ր,– կհարցնեք դուք։

Ինչո՞ւ բարեբախտաբար։ Որովհետև այդ թագավորը շատ դաժան մարդ էր և կղզու ժողովրդին գազանաբար տանջում էր։ Ժողովուրդը շատ ուրախացավ, որ իրենց տանջողը ոչնչացավ, և նրա թագն ինձ առաջարկեց։

― Խնդրում ենք, բարի Մյունհաուզեն, մեր թագավորը եղիր։ Դու այնքան իմաստուն ես, այնքան համարձակ։

Բայց ես կտրականապես մերժեցի, որովհետև վարունգ չեմ սիրում։

Հարցեր և առաջադրանքներ

1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

2. Առանձնացրո՛ւ ամենաուրախ և ամենատխուր հատվածները:

Ամենատխուր մաս

Այդ երկրի թագավորի վրա և, բարեբախտաբար, այն մժեղի նման տրորեց նրան։

Ամենաուախ մաս

Շատ պարզ՝ որ վարունգ քաղեն, որովհետև այդ երկրում վարունգը ծառի վրա է աճում։

3.Դուրս գրի՛ր հոգնակի բառեր և դարձրո՛ւ եզակի:

Օրինակ՝ անտառներ-անտառ

Օֆկիանոսների-օֆկիանոսի

Դաշտերում – դաշտում

4. Տեքստից դուրս գրի՛ր համապատասխան բառեր և լրացրո՛ւ աղյուսակը:

Ինչպիսի՞   Ի՞նչ  Ի՞նչ  է անում  
դաժանվարունգՔաղում է
չաղԹագավորԼողում է
ջղայնԾառՃանբորդում է
իմաստունկինՏանջում է

5. Տրված վերնագրերից մեկն ընտրի՛ր ու հեքիաթ հորինի՛ր: Paint-ով

համապատասխան նկար նկարի՛ր և հրապարակի՛ր բլոգում:

«Ծիծաղի փոթորիկը», «Թռչող կղզին», «Ելակի ծառերի անտառում»

Անտեսանալի օձը

Օրերից մի օր ես գնացի հաց գնելու և մի ձայն լսեցի:Խանութը գտնվում էր անտառի մոտ, սակայն այնտեղ միշտ հանգիստ է ։Ես լռեցի և սկսեցի հետևել ձայնին, բայց երբ ձայն լռեց, ես տեսա մի օձ։

Առաջին ավարտ – Օձը լռեց։

Երկորդ ավարտ – Օձը թաքնվեց և փախավ։

Երրորդ ավարտ – Օձը վերադարձավ մեր բակ։

Մեղուների մասին (տեղեկատվական)


Մեղուներն ապրում են մեծ խմբերով և յուրաքանչյուր առանձյակ զբաղվում է որոշակի
գործով: Ընտանիքի գլխավոր անդամը մայրն է, որը ոչ մի աշխատանք չի կատարում:
Երբ փեթակում ծնվում է երիտասարդ մայր, ծեր մայրն իր պարսի հետ լքում է փեթակը:
Ծնվելուց մի քանի օր անց մայր մեղուն սկսում է առանձնանալ իր չափով և
գունավորմամբ ու տեղակայվում է փեթակի կենտրոնում:
Առողջ և ուժեղ մայրը մեղվաընտանիքի սյունն է: Առանց մոր մնացած աշխատավոր
մեղուները հատուկ ձայն են արձակում կամ հավաքվում փեթակի մուտքի մոտ:
Նոր ծնված մեղուները նեկտար չեն հավաքում, նրանց կերակրում են մյուս աշխատավոր
մեղուները: Տասն օր հետո նրանք նույնպես պետք է աշխատեն, հակառակ դեպքում
սովից կսատկեն: Աշխատանքային օրվա ավարտին մեղուները քնում են:
Մեղուները սնվում են նեկտարով և ծաղկափոշով։ Նրանք ունեն հոտառության ուժեղ
զգացողություն, և ընդունակ են նեկտարի հոտն առնել նույնիսկ մեկ կիլոմետր
հեռավորությունից:
Մեղուներն ունեն հատուկ պար, որի միջոցով նրանք կարողանում են մյուսներին
տեղեկացնել նեկտարի հարուստ պաշարների մասին, իսկ շարժումներով կարող են
հուշել նաև ծաղիկների հեռավորությունը փեթակներից: Մեկ մեղուն օրվա մեջ կարող է
նեկտար հավաքել յոթ հազար ծաղկից:
Որպեսզի 1 կգ մեղր հավաքի, մեղուն պետք է մոտ հինգ հազար անգամ դուրս գա
նեկտար հավաքելու՝ «այցելելով» ավելի քան տաս հազար ծաղիկների և թռչելով մոտ
երեք հարյուր հազար կմ տարածություն:
Մեղուն օժտված է յուրահատուկ նավիգացիոն համակարգով: Նա կարող է հեռանալ
փեթակից մոտ 8 կմ, իսկ հետո հեշտությամբ գտնել վերադարձի ճամփան, չնայած նրանց
սովորական աշխատանքային թռիչքը սահմանափակվում է 2 կմ շառավղով:
Հարցեր և առաջադրանքներ

  1. Բառարանի օգնությամբ գտի՛ր անծանոթ բառերի բացատրությունը։
  2. Առանձնացրո՛ւ այն տեղեկությունը, որը գիտեիր:

Մեղուներ կարողանում են շարժումներով ասել թե որտեղե ամենաշատը ծաղիկներ։