Փոթորիկ

Ռուդոլֆ Էրիխ Ռասպե

(«Մյունծհաուզենի արկածները» գրքից)

Բայց դուք մի կարծեք, խնդրեմ, որ ես միայն անտառներում ու դաշտերում եմ ճանապարհորդել։ Ո՜չ, ես շատ անգամ լողացել եմ նաև ծովերի և օվկիանոսների վրայով, և ինձ հետ այնպիսի արկածներ են պատահել, որ ոչ ոքի հետ չեն պատահել։

Մի անգամ մի մեծ նավով Հնդկաստան էինք գնում։ Եղանակը հրաշալի էր։ Բայց երբ մի ինչ-որ կղզու մոտ խարիսխ գցեցինք, ուժեղ փոթորիկ բարձրացավ։

Փոթորիկն այնքան ուժեղ էր, որ կղզուց մի քանի հազար (այո, մի քանի հազար) ծառ պոկեց և ուղիղ դեպի ամպերը վեր հանեց։ Հարյուրավոր փութ կշռող հսկա ծառերն այնքան էին բարձրացել, որ գետնից նայելիս՝ բմբուլի չափ էին թվում։

Բայց հենց որ փոթորիկը վերջացավ, յուրաքանչյուր ծառ իր առաջվա տեղն ընկավ և իսկույն արմատներ գցեց այնպես, որ կղզու վրա փոթորկից ոչ մի հետք չմնաց։

Զարմանալի ծառեր են, այնպես չէ՞։

Ասենք մի ծառ բոլորովին չվերադարձավ։

Բանն այն է, որ, երբ այդ ծառը վեր թռավ, նրա ճյուղերի վրա գտնվում էր մի չքավոր գյուղացի իր կնոջ հետ։ Ինչո՞ւ էին նրանք ծառը բարձրացել։ Շատ պարզ՝ որ վարունգ քաղեն, որովհետև այդ երկրում վարունգը ծառի վրա է աճում։

Այդ կղզու բնակիչները ամեն բանից շատ վարունգ են սիրում և ուրիշ ոչինչ չեն ուտում, վարունգը նրանց միակ կերակուրն է։

Խեղճ գյուղացիները, փոթորկից բռնված, ստիպված էին ամպերի տակ օդային ճանապարհորդություն կատարել։

Երբ փոթորիկը հանդարտվեց, ծառն սկսեց իջնել։ Գյուղացին և գեղջկուհին շատ չաղ էին. նրանք իրենց ծանրությամբ ծառը թեքեցին և ընկան ոչ թե այնտեղ, ուր առաջ այդ ծառը աճում էր, այլ ուրիշ տեղ՝ այդ երկրի թագավորի վրա և, բարեբախտաբար, այն մժեղի նման տրորեց նրան։

― Բարեբախտաբա՞ր,– կհարցնեք դուք։

Ինչո՞ւ բարեբախտաբար։ Որովհետև այդ թագավորը շատ դաժան մարդ էր և կղզու ժողովրդին գազանաբար տանջում էր։ Ժողովուրդը շատ ուրախացավ, որ իրենց տանջողը ոչնչացավ, և նրա թագն ինձ առաջարկեց։

― Խնդրում ենք, բարի Մյունհաուզեն, մեր թագավորը եղիր։ Դու այնքան իմաստուն ես, այնքան համարձակ։

Բայց ես կտրականապես մերժեցի, որովհետև վարունգ չեմ սիրում։

Հարցեր և առաջադրանքներ

1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

2. Առանձնացրո՛ւ ամենաուրախ և ամենատխուր հատվածները:

Ամենատխուր մաս

Այդ երկրի թագավորի վրա և, բարեբախտաբար, այն մժեղի նման տրորեց նրան։

Ամենաուախ մաս

Շատ պարզ՝ որ վարունգ քաղեն, որովհետև այդ երկրում վարունգը ծառի վրա է աճում։

3.Դուրս գրի՛ր հոգնակի բառեր և դարձրո՛ւ եզակի:

Օրինակ՝ անտառներ-անտառ

Օֆկիանոսների-օֆկիանոսի

Դաշտերում – դաշտում

4. Տեքստից դուրս գրի՛ր համապատասխան բառեր և լրացրո՛ւ աղյուսակը:

Ինչպիսի՞   Ի՞նչ  Ի՞նչ  է անում  
դաժանվարունգՔաղում է
չաղԹագավորԼողում է
ջղայնԾառՃանբորդում է
իմաստունկինՏանջում է

5. Տրված վերնագրերից մեկն ընտրի՛ր ու հեքիաթ հորինի՛ր: Paint-ով

համապատասխան նկար նկարի՛ր և հրապարակի՛ր բլոգում:

«Ծիծաղի փոթորիկը», «Թռչող կղզին», «Ելակի ծառերի անտառում»

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *