1. Տեքստից առանձնացրո՛ւ ի՞նչ, ինչե՞ր, ինչպիսի՞ հարցերին պատասխանող բառեր և
    գրի՛ր համապատասխան սյունակում.
    Ի՞նչ Ինչե՞ր Ինչպիսի՞
    14
    Վայր ընկնող աստղեր
    (տեղեկատվական)
    Բոլորն էլ սիրում են անամպ, խաղաղ երեկոներին դիտել երկինքը, զմայլվել մութ գիշերով,
    աստղերով և արծաթափայլ լուսնով: Բայց… սա ի՞նչ է: Հրավառ մի կետ գիծ քաշեց երկնքում
    և մարեց: «Աստղ ընկավ»,-ասում են տեսնողները:
    Ա՞ստղ…Ո՛չ, դա ինչ-որ ուրիշ բան է, քանի որ աստղերը չեն ընկնում: Դրանք տիեզերական
    տարածության մեջ շարժվող տարբեր չափի քարեր են, որոնք ձգվելով Երկրի կողմից, շատ
    մեծ արագությամբ մտնում են մթնոլորտ և այրվում: Այդ այրման կարճատև բռնկումն էլ մենք
    տեսնում ենք և ասում. «Աստղ ընկավ»:
    Երկնային այս փոքրիկ «հյուրերը», որոնք այրվում են ինչ-որ տեղ՝ Երկրից շատ բարձր,
    կոչվում են ասուպներ, երկնաքարեր:
    Հատկապես օգոստոս-նոյեմբեր ամիսներին Արեգակի շուրջը պտտվելիս Երկիրը
    հանդիպում է տիեզերական շատ քարերի: Ահա թե ինչու այդ ժամանակ հաճախ կարելի է
    երկնքում տեսնել հրեղեն բռնկումներ:
    Միշտ պետք է հիշել. դրանք աստղեր չեն, աստղերը երբեք վայր չեն ընկնում: Դրանք
    տիեզերական քարեր են, որոնք, մեծ արագությամբ անցնելով երկրագնդի մթնոլորտային
    շերտով, շփվում են օդի հետ, բռնկվում և մարում: Երբեմն հատուկենտ խոշոր
    երկնաքարերի, այնուամենայնիվ, հաջողվում է անցնել մթնոլորտի միջով և ընկնել Երկրի
    վրա:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դուրս գրի՛ր այն տեղեկությունը, որը տեքստից իմացար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *